ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու առնչությամբ

Ազգային ժողովի մոտ ակցիա իրականացնող անհետ կորած և գերեվարված անձանց բերման ենթարկված հարազատների իրավունքների պաշտպանության նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ։ Այս մասին տեղեկանում է ՄԻՊ աշխատակազմից:

Բերման ենթարկված անձանց հետ տեղի կունենան առանձնազրույցն, կուսումնասիրվեն բերման ենթարկելու հիմքերը:

Նշենք, որ ոստիկանության փոխանցմամբ, ակցիայի վայրից բերման է ենթարկվել 10 քաղաքացի: