Դուք ներսում հերոս մերժած, դրսում կապիտուլացված երկիր եք, մտածեք՝ ո՞նց վերականգնեք անկախությունը
Ֆեյք անկախությունով էլ կշարունակեն խաբել ու կերակրել, նույնիսկ պարգևատրել մարդկանց:
Ի՞նչ անկախության մասին է խոսքը, երբ անհնար է սեփական երկրիդ տարածքով անվտանգ տեղաշարժվելը, երբ ինքդ քո սահմանը չես կարող պաշտպանել, ի՞նչ անկախություն:
Ֆեյք իրականություն, որը կարող է մեկ օրում փուլ գալ դրան հավատացողների գլխին, էդ ռոմանտիկ իբր «մենք դեռ անկախ ենք» գրառումներից ուղղակի զզվանքս է գալիս, էդ որտե՞ղ եք անկախ՝ կասե՞ք մենք էլ իմանանք:
Դուք ներսում հերոս մերժած, դրսում կապիտուլացված երկիր եք, մտածեք՝ ո՞նց վերականգնեք անկախությունը, որը լինի ոչ թե այսօրվա պես ֆեյք, այլ իրական:
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից