Հայ բռնցքամարտիկը հաղթել է ադրբեջանցուն. վերջինս հրաժարվել է ձեռքսեղմումից

Հայ բռնցքամարտիկ, 69 կգ քաշային Արմեն Մաշակարյանը բանակայիների աշխարհի առաջնությունում գեղեցիկ հաղթանակ է տոնել ադրբեջանցի բռնցքամարտիկի նկատմամբ։

Մոսկվայում ընթացող մրցաշարում Մաշակարյանը մրցել է Սարկխան Ալիևի հետ և ցուցաբերելով կամային բարձր հատկանիշներ՝ հաղթել 3:2 հաշվով։

Մենամարտից հետո անդրբեջանցին հրաժարվել է ավանդական ձեռքսեղմումից ու գլխիկոր հեռացել ռինգից։