«Time» ամսագիրը հրապարակել է մոլորակի հարյուր ամենաազդեցիկ մարդկանց ցանկը

Time ամսագիրը հրապարակել է 2021 թվականի՝ մոլորակի հարյուր ամենաազդեցիկ մարդկանց ցանկը:

Ցանկը բաժանված է վեց կատեգորիաների: Մասնավորապես, Կուռքի կատեգորիայում նշված են արքայազն Հարրին և նրա կինը ՝ Մեգան Մարքլը, երգչուհիներ Դոլլի Փարթոնն ու Բրիթնի Սփիրսը, ինչպես նաև ճապոնացի թենիսիստուհի Նաոմի Օսական: Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին այդ կատեգորիայում է հայտնվել շախմատի աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովի շնորհիվ, որը նրան առաջադրել էր:

Ընդ որում, Նորարարների խմբում են երգչուհի Բիլի Այլիշն ու Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆրանս Տիմերմանսը։

Տիտաններ են ճանաչվել ամերիկացի մարմնամարզիկ Սիմոն Բայլզը, Apple-ի ղեկավար Թիմ Քուքը և ամերիկյան ֆուտբոլի խաղացող Թոմ Բրեդին, որին առաջադրել է Անգլիայի ֆուտբոլի հավաքականի նախկին խաղացող Դևիդ Բեքհեմը:

Իրենց հերթին դերասանուհիներ Քեյթ Ուինսլեթը և Սքարլեթ Յոհանսոնը, ինչպես նաև ռեժիսոր Քլոյա Ճաոն հայտնվել են Արվեստի գործիչների ցուցակում:

Բացի այդ, Առաջնորդների խմբում են ԱՀԿ-ի առաջին կին ղեկավար Նգոզի Օկոնջո-Իվեալան, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը եւ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը, ԱՄՆ-ի փոխնախագահ Կամալա Հարիսը, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, Իսրայելի կառավարության ղեկավար Նաֆթալի Բենեթը եւ Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը: Ցուցակում նշված է նաւ «Թալիբան» շարժման համահիմնադիր Աբդուլ Գանի Բարադարը, որն այժմ զբաղեցնում է Աֆղանստանի փոխվարչապետի պաշտոնը:

Վերջապես, Նորարարների ցուցակում են հայտնվել SpaceX-ի և Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը, իմունոլոգ Բարնի Գրեհեմը և Կատալին Կարիկոն, որը հայտնի է COVID-պատվաստանյութի մշակման շնորհիվ: