Աննախադեպ արտագաղթ

Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի` երեկ հրապարակած տվյալների` ՀՀ սահմանային անցակետերով 2021 թ. հունվար-հունիսին իրականացված մուտքերի ու ելքերի գրանցումների տարբերությունը կազմում է -52737 մարդ, ընդ որում` ՀՀ փաստաթղթերով` -94338, որից Զվարթնոց օդանավակայանով` -77443։

Միաժամանակ ՀՀ բնակավայրերի հասցեներով կատարված բնակչության տեղաշարժերի վարչական հաշվառումներն ըստ ՀՀ մարզերի և Երևանի դիտարկելիս տեսնում ենք, որ Սյունիքում ցուցանիշը -785 է, Տավուշում` -417, Վայոց ձորում` -314, Գեղարքունիքում` -271, Շիրակում` -260, Լոռիում` -103:

Տարօրինակորեն միգրացիոն մնացորդը դրական է գնահատված` +800, ինչը վստահաբար վերագնահատվելու է տարեկան ցուցանիշներն ամփոփելիս։ Նույն ժամանակահատվածում ՀՀ-ում կացության կարգավիճակ են ստացել Հնդկաստանի 993, ՌԴ` 722, Իրանի` 471 քաղաքացիներ։

2021 թ. հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ ժամանակավոր կացության վավեր կարգավիճակ ունեն Հնդկաստանի 1454 և Իրանի 1099 քաղաքացիներ։

Միքայել Մալխասյան
ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ., ժողովրդագրագետ