ԱԺ-ում ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության հարցն է. ՔՊ-ը կքվեարկի՞ Իշխան Սաղաթելյանի օգտին
Ազգային ժողովում այս պահին ընթանում է ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրությունը: Միակ թեկնածուն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն է:
Նշենք, որ օրենսդրության համաձայն ԱԺ 3 փոխխոսնակներից մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ: Մինչև վերջին պահը հայտնի չէր, թե իշխող խմբակցությունը կքվեարկի՞ Իշխան Սաղաթելյանի օգտին:
Նախկինում այդ հարցը կարգավորվում էր խմբակցությունների միջև համաձայնությամբ, սակայն այս դեպքում ընդդիմադիր խմբակցությունները հաղորդակցության մեջ չեն մտնում իշխող խմբակցության հետ:
ՔՊ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ներկայացնելով խմբակցության տեսակետը ասաց. «Իրականում չուզենալով խոչընդոտել Ազգային ժողովի մարմինների ձևավորման բնականոն ընթացքը և ապահովելով օրենքով սահմանված հնարավորությունները՝ կառավարող խմբակցությունը կմասնակցի ԱԺ փոխխոսնակի ընտրությանը՝ ապահովելով անհրաժեշտ նվազագույն ձայների քանակը, որպեսզի պարոն Իշխան Սաղաթելյանն ընտրվի»: