Կյանքեր փրկող բժիշկը չի կարող տեղավորվել ազգակործանի ծրագրերի մեջ

Տարիներ շարունակ բժիշկները վայելել են իրենց վաստակած հարգանքն ու ակնածանքը։ Այն արտահայտվել է հասարակական տրամադրություններից մինչև պետական վերաբերմունք։

Բժշկին պատասխանատվության ենթարկելու հիմքեր դիտվել է վերջինիս կողմից մարդկային կյանքի հանդեպ ցուցաբերած անզգուշությունը կամ ոտնձգությունը։

Հիմա այլ է։ Ազգադավ ղեկավարությունը չի կարող թույլ տալ որևէ արժեքային դրսևորում։

Կյանքեր փրկող բժիշկը չի կարող տեղավորվել ազգակործանի ծրագրերի մեջ։

Բժշկական աշխարհն արդարացիորեն ալեկոծած պատվիրված անարդարությունը չի հետաքրքրում ոլորտային նախարարությանը, որի նպատակը բժշակական համայնքի նկատմամբ վերաբերմունքի ձևավորումը պետք է լինի։

Սա՞ է ձեր մեկնած ձեռքը։

Հարցին պատասխան չեմ ակնկալում։ Ձեր մեկնած ձեռքի ափի մեջ հայ հասարակության համար միայն սուտ է, ցավ ու անորոշություն։

Պայքարը չի կարող հաջողությամբ չպսակվել, ոչ միայն հարգարժան բժշկի, այլ Հայաստանի համար։

Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան էջից