Տիգրան Ուրիխանյանը Փաշինյանի հետ հանդիպման համար լիազորված չի եղել ոչ Արա Աբրահամյանի, ոչ էլ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության կողմից

Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված է «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության մամուլի ծառայության հաղորդագրությունը․

«ՀՀ-ում կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում մասնակցություն ունեցած «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը, որին աջակցում էր Արա Աբրամյանը և ավելի քան 12 հազար ընտրող, որոնք քվեարկել են մեր օգտին, որեւէ առնչություն չունեն կայացած հանդիպման հետ եւ չեն կիսում Ուրիխանյանի հետընտրական հայացքները»,- նշված է հայտարարության մեջ։