ՔՊ-ի ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով նիստը կկայանա այսօր․ «Զարթոնք»
Երեկ Վարչական դատարանը քննել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության հայցադիմումը: Այս մասին տեղեկացրել է «Զարթոնք» կուսակցությունը:
Դատական նիստը հետաձգվեց, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունից ներկայացած անձինք չունեին կուսակցության գործադիր մարմնի կողմից տրված լիազորագիր:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա 17.06.2021թ. ժամը` 12:30-ին ՀՀ վարչական դատարանում (ք.Երևան, Գ.Նժդեհի 23 հասցեում): Հիշեցնենք, որ ԿԸՀ-ը մերժել էր «Զարթոնք» կուսակցության դիմումը: