ԲՀԿ-ն նախագիծ է ներկայացրել դեռահասների շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզը քրեականացնելու մասին
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր պաշտոնական շրջանառության մեջ է դրվել օրենսդրական նախագիծ, որով նախատեսվում է քրեականացնել 16 տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Հարգելի համաքաղաքացիներ, ԲՀԿ խմբակցության անունից այսօր առավոտյան արդեն պաշտոնական շրջանառության մեջ է դրվել օրենսդրական նախագիծ, որով նախատեսվում է քրեականացնել 16 տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզը…
Գիտեք՞ խայտառակությունն ինչում է, որ ինձ անուղղակիորեն «ծանուցեցին», որ իմ այդ ջանքը շատ ծանր կարող է նստել ինձ վրա…
Ուրեմն ասեմ…
Թքած ունեմ բոլոր վտանգների վրա։ Իմ քաղաքական ուժի հետ մինչև վերջ պայքարելու եմ այդ արատավոր երեւույթի դեմ՝ ցանկացած վերջաբանի ակնկալիքով…»,– գրել է պատգամավորը։
Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից