Մահացել է Արմեն Դուլյանը

Մահացել է լրագրող, հեռուստամեկնաբան, ռադիոմեկնաբան Արմեն Դուլյանը։ Նա 71 տարեկան էր։

Կիրակի երեկոյան նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, կյանքը փրկել չի հաջողվել։

Sputnik Արմենիա լրատվական գործակալության վերլուծաբան Արմեն Դուլյանը վարում էր «5 րոպե Արմեն Դուլյանի հետ» հեղինակային ամենօրյա ռադիոհաղորդումների շարքը։

Նրա վերջին հաղորդումը եթեր է գնացել հունվարի 24-ին։

LIVEnews-ի խմբագրակազմը ցավակցում է Դուլյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին։