Իսրայելը շարունակում է ավիահարվածներ հասցնել Սիրիային, թիրախավորվում են Դամասկոսը և Լաթաքիան

Իսրայելը շարունակում է ավիահարվածներ հասցնել Սիրիային, թիրախավորվում են Դամասկոսը և Լաթաքիան։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Al Mayadeen հեռուստաալիքը։

Գնդակոծության են ենթարկվել ռադիոէլեկտրոնային պայքարի կառավարման կենտրոնն ու ռազմական օդանավակայանը, որտեղ տեղակայվել են Սիրիայի զինված ուժերի ուղղաթիռները: Նշվում է, որ երկու օբյեկտներն էլ գտնվում էին Դամասկոսի հարավ-արևելքում գտնվող Ակրաբա շրջանում: Պատճառված վնասի մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում։