Փաշինյանը խոստացել է ներկայացնել պետությանը վերադարձված գույքերի ցանկը՝ հատիկ առ հատիկ

Ապօրինի կերպով ձեռքբերած գույքի վերադարձը ոչ թե իրադարձություն է, այլ գործընթաց: Այդ գործընթացը սկսված է ու գնալու է մինչեւ վերջ: Առաջիկայում հատիկառհատիկ հեշթեգով կներկայացնեմ արդեն իսկ պետությանը վերադարձված գույքերի ցանկը՝ հատիկ առ հատիկ.

#հատիկառհատիկ1 Դատարանի վճռով Ծաղկաձոր համայնքում 24 հազար 993 քմ օտարված հողամասը (մոտարկված գինը 46 միլիոն դրամ) վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը: Այս մասին գրել է վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։