Շանտաժի չենք տրվելու, կոմպրոմիսի չենք գնալու․ Ավինյանը ներողություն է խնդրել երևանցիներից

«Սիրելի՛ երևանցիներ,

ինչպես արդեն տեղյակ եք, վաղ առավոտից հասարակական տրանսպորտի վարորդների մի մասը իրականացնում են գործադուլ, որի հետևանքով հազարավոր քաղաքացիների տեղաշարժման անհարամարություններ են պատճառվել։

Նախ, ուզում եմ ներողություն խնդրել երևանցիներից ստեղծված իրավիճակի համար, միևնույն ժամանակ՝ հստակ արձանագրեմ, որ որևէ տեսակի շանտաժի չենք տրվելու, կոմպրոմիսի չենք գնալու։

Կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության»,- Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Հիշեցնենք, որ Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում այսօր վաղ առավոտից գործադուլ է: Շատ ավտոբուսներ դուրս չեն եկել երթուղիներ, կանգառները մարդաշատ են: Վարորդները բողոքում են իրենց աշխատանքային պայմաններից ու աշխատավարձային քաղաքականությունից: