Արցախի ԱԺ նախագահին երեկ թույլ չեն տվել, որ խորհրդարան մտնի

Արցախի Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցին երեկ թույլ չեն տվել մտնել խորհրդարան՝ մասնակցելու արցախցիների քաղաքացիության հարցով կազմակերպված քննարկմանը:

Արցախցիները «Հրապարակ»-ին պատմել են, որ Բաղունցը անձանգիր չի ունեցել մոտը, պատգամավորի բեյջն է ցույց տվել և խնդրել՝ ընդառաջել, խորհրդարանի մուտքում հսկողություն իրականացնող ՊՊԾ աշխատակիցները կապ են հաստատել ԱԺ աշխատակազմի հետ, բայց հավանաբար չեն ընդառաջել, նրանք էլ թույլ չեն տվել և Բաղունցին հետ են դարձրել անցակետից:

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Հրապարակ»-ին փոխանցել են, որ ԱԺ մուտք հնարավոր է գործել միայն անձը հաստատող փաստաթղթով: