Նիկոլ հայադավը թող այդքան վստահ չլինի, որ կրակի հետ խաղալով, գլուխը չի այրելու…3

Սկիզբը՝ այստեղ

Ապա նայեք Նիկոլ հայադավի ամբարտավանությանը և լկտիությանը, որը  մայիսի 14-ին հայտարարել է, թե Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դեմ որևէ գործողություն չի ձեռնարկում, այլապես միավորումը «կաթվածահար» կլիներ։

«Այս կազմակերպությունում բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է նա։- Այսինքն՝ ԵԱՏՄ-ում ոչ մի որոշում չի կարող ընդունվել, եթե ես դեմ լինեմ այդ որոշմանը։ Հետևաբար, եթե ես գործեի ԵԱՏՄ-ի դեմ, ապա այսօր ԵԱՏՄ-ն որպես կազմակերպություն չէր գործի, կաթվածահար կլիներ։ ԵԱՏՄ-ը կաթվածահար չէ, հետևաբար ես ԵԱՏՄ-ի դեմ չեմ գործում»:

ՀԱՊԿ-ի դեմ գործեց, հիմա էլ ակնարկում է, որ եթե ցանկանա, կարող է ԵԱՏՄ-ի դեմ գործել: Նիկոլը պարզապես հաշվի չի առել, թե այդ դեպքում ինչ կարող է անել ԵԱՏՄ-ն իր աշխատանքները միտումնավոր, չարամտորեն կաթվածահար անելու համար, Հայաստանի հանդեպ ինչ կարող են անել Ռուսաստանը և Բելառուսն առանձին-առանձին կամ որպես միութենական պետություն: Դժվար չէ հասկանալ, որ Հայաստանի վիճակն այդ դեպքում, մեղմ ասած, նախանձելի չի լինի: Կամ էլ՝ ամեն ինչ շատ էլ լավ գիտե, միայն թե իր և իր ոհմակի (չարախմբի) առանցքային դեմքերի համար ինչ կա որ, տուժողը պետությունը և ժողովուրդն են լինելու, որոնց դեմ, ոհմակի հետ միասին, պետական դավաճանությամբ ու չարամտորեն վաղուց է գործում:

Հայաստանը Նիկոլի և իր ոհմակի ղեկավարությամբ դեպի Եվրամիություն (ԵՄ) իր քաղաքական ուղեգծի և Եվրոպայի հետ իր հակառուսական «խաղերի» հետևանքով ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է ֆինանսական լուրջ կորուստների բախվել: Ինչպես հայտարարել է ֆինանսական վերլուծաբան Ալեքսանդր Ռազուվաևը «Baza» տելեգրամյան ալիքի հետ զրույցում , Հայաստանի ֆինանսական կորուստները կարող են կազմել շուրջ 5 մլրդ դոլար (հանրապետության ՀՆԱ-ի մոտ 15%-ը, ընդգծենք՝ տարեկան…): Բացի այդ, նա հիշեցրել է, որ Երևանը 2024թ. արդյունքներով մի քանի միլիարդ դոլար է վաստակել Ռուսաստան պատժամիջոցային ապրանքների վերաարտահանումից:

«Այդ մատակարարումների դադարեցումը երկիրը կզրկի համապատասխան եկամուտներից,-ասել է նա:- Տուժելու է նաև հայկական արտահանումը, քանի որ դրա մեծ մասը բաժին է ընկնում Ռուսաստանին»:

Ըստ նրա, փաստ չէ (այսինքն՝ չկա որևէ հիմք եզրակացնելու), որ Հայաստանն ընդհանրապես կգտնի գնորդներ իր ապրանքների համար, իսկ դա ևս մի քանի միլիարդ դոլարի կորուստ է։

«Բայց նույնիսկ եթե երկիրը շարունակի ապրանքներ վաճառել Ռուսաստանին, դրանց մաքսատուրքերը «ցավոտ» կլինեն»,- նշել է «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի առևտրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Դանիլցևը:

Նրա խոսքով՝ դա «կրիտիկական» կլինի կոնյակի, ծխախոտի և գյուղմթերքների համար, հայկական բիզնեսին դա կարժենա մոտ 100 մլն դոլար։ Բացի այդ, ինչպես նախազգուշացրել է Ֆինանսական համալսարանի փորձագետ Իգոր Յուշկովը, ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում գազի գինը հանրապետությունում կարող է հասնել եվրոպական մակարդակի, որը, ըստ նրա, 1000 խորանարդ մետրի դիմաց մոտ 550 դոլար է (այս թիվը սխալ է, քանի որ ինչպես ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն է օրերս հայտարարել , այս պահին Եվրոպայում գազի գինը 1000 խմ-ի դիմաց 633 դոլար է), մինչդեռ Ռուսաստանը Հայաստանին բնական գազն այժմ մատակարարում է 1000 խմ-ի դիմաց 177,5 դոլարով։

Ավելի վաղ ՌԴ Պետդումայի պատգամավոր Դմիտրի Նովիկովը հայտարարել էր, որ Ուկրաինայի հարցով գագաթնաժողով անցկացնելով Հայաստանում, Բրյուսելը ցանկանում է ԱՄՆ-ին ցույց տալ իր ուժը: Իսկ Նիկոլը, խորհրդարանականի կարծիքով, մտադիր է ապահովել նախկին ԽՍՀՄ երկրների հետ տնտեսական կապերի հայ բնակչության համար նվազագույնը ցավոտ խզումը և ընդլայնել Եվրամիության հետ համագործակցության գոտին: Նա նշել է, որ Հայաստանի իշխանությունները միտված են հենց այդ քաղաքական ուղեգծին:

Ինչպես երեկ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, Հայաստանում սանձարձակ հակառուսական արշավ է ծավալվում՝ Մոսկվային մեղադրելով Երևանի ներքին գործընթացներին միջամտելու մեջ:

«Հայաստանում բոլորովին սանձարձակ հակառուսական արշավ է ծավալվում տեղեկատվական տիրույթում, երբ Ռուսաստանին մեղադրում են Հայաստանի ներքին գործընթացներին, Հայաստանի նախընտրական գործընթացներին իբր տեղի ունեցած միջամտության մեջ»,- ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատանքային խմբի նիստից հետո լրագրողներին ասել է Գալուզինը:

 

Արթուր Հովհաննիսյան