Թե բա՝ «Թվային Հայաստան», «Էլեկտրոնային արդարադատություն»…
Տարիներ առաջ գործարկված հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքը` Azdarar-ը ամենավատ աշխատող կայքն է:
Դատական տեղեկատվական համակարգը` Datalex-ը, պարբերաբար խափանվում է:
Դատարաններում Էլեկտրոնային մակագրման համակարգն ԱԱԾ-ն տարավ, հետ բերեց ու չասեց, թե վերջը դրանում «խալտուրա» անել լինո՞ւմ ա, թե ոչ:
Հետքն էլ պարզել է, որ Պետությունը 2021թ. պայմանագիր ա կնքել մասնավոր ընկերության հետ ու 173 միլիոն դրամ է վճարել E-bankruptcy համակարգը մշակելու համար, որը մինչև հիմա չկա (հղումը մեկնաբանություններում):
Նույնը` էլեկտրոնային քաղաքացիական դատավարության cabinet.armlex.am համակարգն է, որը պատուհաս է դարձել փաստաբանների համար:
Նույն բողոքները լսում ենք հաշվապահներից` online.taxservice համակարգի մասով, երբ հաշվետվությունների ներկայացման ամենաթեժ օրերին համակարգը «մահանում է»:
Թե բա՝ «Թվային Հայաստան», «Էլեկտրոնային արդարադատություն»…
Բայց դե ձերը «կոպեկով» մոյկեքն ու հարկերը թանկացնելն են, դուք մի շեղվեք…
Փաստաբան, սնանկության գործերով կառավարիչ Վարազդատ Հարությունյանի գրառումը