Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի խտությունը

Երևանում մթնոլորտային օդի որակը. նոյեմբերի 14-20-ը (2024թ.)

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում,

◾Նոր Նորքում՝ նոյեմբերի 16-ին,

◾Արաբկիրում՝ նոյեմբերի 14-ին,

◾Շենգավիթում՝ չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾Նոր Նորքում՝ նոյեմբերի 19-ին,

◾Կենտրոնում, Շենգավիթում, Արաբկիրում՝ չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։