ՀՀ նախագահը Դավիթ Խուդաթյանի հրամանագիրը ստորագրեց
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, Դավիթ Խուդաթյանը նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Դավիթ ԽՈՒԴԱԹՅԱՆԻՆ նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար»,- նշված է հրամանագրում։
Դավիթ Խուդաթյանը նախարարի պաշտոնում փոխարինում է Գնել Սանոսյանին, որը պաշտոնից ազատվել է նոյեմբերի 19-ին։
Խուդաթյանը 2024 թվականի հունվարի 11-ից Արմավիրի մարզպետն էր, ազատվել է այդ պաշտոնից կառավարության նոյեմբերի 20-ի որոշմամբ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

