Շուշիում Ալիևն առաջարկ է արել նշանակել հատուկ ներկայացուցիչ, մենք արդեն ունենք թեկնածու. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 6-ին Բիշքեկում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության 11-րդ գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով։

«Էրմենիհաբերի» հաղոդմամբ, Էրդողանն անդրադառնալով Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների միջև առևտրի զարգացման և Միջին միջանցքի «արդյունավետ օգտագործման» համար հատուկ ներկայացուցչի նշանակման նախապատրաստական ​​աշխատանքներին, ասել է․ «Միջին միջանցքի արդյունավետ օգտագործման համար, որը կնպաստի Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների միջև առևտրի զարգացմանը, Շուշիում կայացած գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահը առաջարկ է արել նշանակել հատուկ ներկայացուցիչ։ Ցանկանում եմ ասել, որ այս պաշտոնի համար մենք արդեն ունենք թեկնածու»։

Էրդողանը հայտնել է, որ «խաղաղության և կայունության դռները բացվել են Հարավային Կովկասում 30 տարվա հակամարտությունից և անկայունությունից հետո»։

Այնուհետև անդրադառնալով Արցախի օկուպացիային, այն որակել է «Ադրբեջանի պատմական հաղթանակ/ձեռքերում» և հույս հայտնել, որ այդ «ձեռքբերումները» կամրագրվեն սեղանի վրա՝ հնարավորինս շուտ խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ։