Հայաստանը ԵՄ-ից 4 տարում կստանա 270 մլն եվրո աջակցություն. ԱԳՆ
Հայաստանը 2025թ. Եվրամիությունից 4 տարում կստանա 270 մլն եվրո որպես աջակցություն։ Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների շրջանակում պետք է առանձնացնել մի շարք ծրագրեր։ Դրանց թվում է «Դիմադրողականությունը և զարգացումը»։ Այս ծրագրի շրջանակում նախատեսված է աջակցել 270 մլն եվրոյի չափով։
«Այս ծրագիրը հաշվարկված է 4 տարվա համար և այժմ եզրափակիչ փուլում է»,- ասել է Հովհաննիսյանը։

