Թբիլիսիում ընդդիմությունը հանրահավաք է անում
Թբիլիսիում, Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, մեկնարկում է ընդդիմության հանրահավաքը։ Խորհրդարանական ընտրություններից 9 օր անց ընդդիմությունն այսօր խոստանում է բացահայտել իր հետագա գործողությունների ծրագիրը, հաղորդում է Новости-Грузия-ն։
Ռուսթավելի պողոտան արգելափակված է:
Կառավարական թաղամասում մոբիլիզացվել է ոստիկանությունը։ Խորհրդարանի բակում հատուկ ջոկատայիններ են։
Հանրահավաքից առաջ ընդդիմության առաջնորդների գլխավորությամբ Կայարանի հրապարակից դեպի Ռուսթավելի պողոտա երթ է տեղի ունեցել։
Ավելի վաղ, «Հանուն փոփոխությունների» կոալիցիան հայտարարել էր վրանների հավաքագրման մասին, պահեստում արդեն կա մինչև հազար։ Բայց դեռ պարզ չէ՝ արդյոք վաղը Թբիլիսիի կենտրոնում վրանային քաղաք կհայտնվի։
Սա կլինի ընդդիմության երկրորդ բողոքի ցույցը ընտրություններից հետո։ Առաջինը տեղի ունեցավ հոկտեմբերի 28-ին, այն բանից հետո, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց նախնական արդյունքները։
Իշխող կուսակցությունը պնդում է, որ ընտրությունները եղել են ինդիկատիվ, և անհատական խախտումները չեն կարող ազդել դրանց արդյունքների վրա։ Ընդդիմությունը խոսում է քվեարկության գաղտնիության զանգվածային խախտումների, ընտրակաշառքների ու տվյալների կեղծման մասին՝ խոստանալով ներկայացնել բոլոր ապացույցները։ Արևմտյան գործընկերները կոչ են արել հետաքննել դիտորդների կողմից արձանագրված խախտումները, հնարավոր է, որ ստեղծվի միջազգային առաքելություն՝ դրանք ուսումնասիրելու համար։