«Քաղաքական հրահանգ է». Կառավարությունը չի մասնակցել Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացման թեմայով քննարկմանը
ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորները քննարկում է նախաձեռնել «Բաքուն ոչնչացնում է Արցախի պատմամշակութային ժառանգությունը» թեմայով:
Քննարկմանը մասնակցել են Արցախի խորհրդարանի պատգամավորներ, կառավարության անդամներ, մշակույթի կարկառուն ներկայացուցիչներ, ինչպես նաև Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանը, ինպես նաև ներկայացուցիչներ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներից դեսպանների մակարդակով ու Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչը:
Նախաձեռնող պատգամավորներից Թագուհի Թովմասյանը ասել․«Մենք հրավիրել էինք նաև կառավարության ներկայացուցիչներ ի դեմս ԱԳՆ-ի, ԿԳՄՍՆ-ի և Արդարադատության նախարարության: ԱԳՆ-ի և ԱՆ-ի ներկայացուցիչներն ի սկզբանե մերժել են, իսկ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները փոխնախարարների մակարդակով պետք է գային: 4 ներկայացուցիչ նախապես հաստատել էին, բայց հանդիպումից մեկ ժամ առաջ հրաժարվեցին: Սա նշանակում է, որ քաղաքական հրահանգ կա, որ չմասնակցեն ընդդիմադիր պատգամավորների հրավիրած քննարկմանը»,- ասաց նա:

