Եթե Լեհաստանը փորձի գրավել Ուկրաինայի արևմուտքը, մենք կօգնենք ուկրաինացիներին, քանի որ հաջորդը մենք կլինենք. Լուկաշենկո
Լեհաստանը ցանկություն ունի գրավել Ուկրաինայի արևմտյան հատվածը. հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հավելելով, որ եթե նման բան տեղի ունենա, Մինսկը կօգնի Կիևին:
«Լեհերը ցանկանում են ձեռք գցել արևմտյան Բելառուսը, ինչպես նաև արևմտյան Ուկրաինան ու այնտեղ գերիշխել: Մեզ համար դա անընդունելի է: Եթե լեհերը մտնեն Ուկրաինա և փորձեն գրավել արևմտյան մասը, մենք կաջակցենք ուկրաինացիներին, որովհետև մենք հասկանում ենք, որ հաջորդը մենք ենք լինելու»,- ասել է Բելառուսի ղեկավարը։