Գրիգորի Երիցյանը զրկվեց Երևանի ավագանու անդամի մանդատից
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգորի Երիցյանը զրկվեց ավագանու անդամի մանդատից։
Որոշմանը կողմ քվեարկեց ավագանու 33 անդամ։
Նշենք, որ Երևանի ավագանու նիստում այսօր քննարկվում է ավագանու 3 անդամի՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության ներկայացուցիչ Գրիգորի Երիցյանի, ինչպես նաև «Հանրային ձայն» խմբակցության ներկայացուցիչներ Անույշ Խուդավերդյանի ու Անուշ Գինոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։

