Հաղթանակի դեպքում Թրամփը կցանկանար Մասկին տեսնել որպես իր խորհրդական
ԱՄՆ նախկին նախագահ, ներկայումս ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում կցանկանար ամերիկացի բիզնես մագնատ, գյուտարար Իլոն Մասկին տեսնել որպես իր խորհրդական։ Այս մասին գրում է Reuters.ru-ն:
«Կցանկանայի Մասկին առաջարկել ամերիկյան վարչակազմի ղեկավարի խորհրդականի պաշտոնը, եթե ձեռնարկատերը պատրաստ լինի զբաղվել նման գործունեությամբ։ Նա շատ խելացի տղա է, փայլուն տղա է»: Այդ մասին հայտարարել է ինքը՝ Թրամփը։