Ադրբեջանի բռնապետական վարչախումբը փաստացիորեն վերածվել է քաղցկեղային գոյացության
Քանի դեռ մեր համազգային մտայնության մեջ մեկընդմիշտ չի ամրագրվել այն փաստը, որ Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորումն իր ամբողջ էությամբ և բնույթով 1918թ.-ին օսմանցիների կողմից առաջ մղված հակահայկական ծրագիր է, որի բռնապետական վարչախումբը 2020թ. պատերազմից հետո փաստացիորեն վերածվել է քաղցկեղային գոյացության՝ փորձելով ամենուր տարածել իր մահաբեր շոշափուկները, մեզանում չի վերանալու արդեն իսկ կործանարար բնույթ ստացած պատրանքը, թե դրա հետ հնարավոր է խաղաղություն։
Քաղցկեղի հետ ուղղակի անհնար է հասնել խաղաղության, դա մանկամիտ պատրանք է՝ տարրական անմտություն, հետևաբար քաղցկեղի դեմ պետք է պայքարել և հաղթել՝ պայքարել ու հաղթել հնարավոր և անհնարին բոլոր միջոցներով, ուժերի ու ռեսուրսների գերլարումով, անխտիր ամեն ինչ բխեցնելով այդ պայքարի տրամաբանությունից և ամեն ինչ ծառայեցնելով այդ պայքարում անվերապահ հաղթանակի հասնելու բաղձալի ու պատվաբեր տեսլականին։