ՄԻՊ-ի խորհրդականը մասնակցել է Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված երկօրյա դասընթացին

Հուլիսի 1-2-ը Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպվել էր «Անդրադառնալով ատելության խոսքին և ատելության հիմքով կատարված հանցագործությանը. իրավահավասարության մարմինների դերը բռնության և խտրականության շրջափուլին դիմակայելու հարցում» խորագրով երկօրյա դասընթաց, որին մասնակցել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Անժելիկա Մովսեսովան։

Դասընթացը կազմակերպվել է «Հավասարության խթանում և խտրականության բացառում. դեպի ավելի ճկուն և ներառական հասարակություններ» և «Հավասարության խթանում և ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքար Արևմտյան Բալկաններում» ծրագրերի շրջանակներում: