ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կմեկնի Բաքու

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է՝ նախատեսում է մեկնել Բաքու` մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի 29-րդ համաժողովին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես միշտ այցելում եմ ՄԱԿ-ի համաժողովներին՝ բացմանը և փակմանը։ Ես ակնկալում եմ, որ հենց այն կդառնա փոփոխությունների պահ, կսկսի գլոբալ գիտակցումը, որ մենք շարժվում ենք դեպի անդունդ»,-ասել է  Գուտերեշը։

Համաժողովը կանցկացվի այս տարվա նոյեմբերին Ադրբեջանում։ Համաժողովը Բաքվում անցկացնելու համար Հայաստանը հանել է իր վետոն։