Խաղաղության գործընթացում խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է․ Բայրամովը՝ ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցչին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր ընդունել է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։

Այս մասին փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ռուսական երկկողմ հարաբերությունները, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի ներկա իրավիճակը և հեռանկարները, տարածաշրջանում վերջին իրադարձությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր:

Նշվել է, որ այս գործընթացում հիմնական «խոչընդոտը Հայաստանի Սահմանադրությամբ և այլ օրենսդրական ակտերով Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ շարունակվող պահանջներն են» (չակերտները՝ Tert.am)։

Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ տարածաշրջանային հարցեր։