Պարզվում ա, անհաշտ ընդդիմադիր Սուրեն Պետրոսյանը տասը տարի առաջ ՀՀԿ երիտասարդական թևի գերակտիվ կադր էր

Պարզվում ա, անհաշտ ընդդիմադիր Սուրեն Պետրոսյանը, ով բացառում է նախկինների ներկայությունը ու դեմ է պարլամենտական ընդդիմության վերարտադրվելուն, տասը տարի առաջ ՀՀԿ երիտասարդական թևի գերակտիվ կադր էր։

Ինչն իր կենսագրությունից ակտիվ թաքցնում է (առնվազն Վիքիպեդիայի հոդվածում, որն ինքն է գրել տվել, քանի որ ուրիշ ոչ մեկին նա հետաքրքիր չէր)։

Հիմա, Սուրեն, նախկինը ո՞վ ա։ Տասը տարի առաջ որ ՀՀԿ-ի շնորհիվ, և միգուցե հաշվին, Եվրոպաներով տարբեր սեմինարներին մասնակցում էիր, ամեն ինչ օկ էր։

Բա հիմա գևորգպապոյանի հայացքները հագել ես ու դեմ ես ՀՀԿ-ին ու «Պատիվ ունեմ»-ի վերարտադրմանը։

Բա սազե՞ց։

Այսօրվանից հետո ամենախիստ քննադատության եմ արժանացնելու յուրաքանչյուր ընդդիմադիր հոսանքին, որտեղ նա հայտվելու է։

Ավելին, ինձ համար հարցեր կառաջացնեն ընդդիմադիրները, ովքեր փորձելու են պաշտպանել այս պապոյան-մարուքյանի ասածները ու արածները։

Հ.Գ. Հոգնել եմ էս նախկինացավով տառապող նախկիններից։

Եվ վերջ։

Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան էջից