Մեր գլխավոր ճանապարհը՝ Հայաստան-Վրաստան մայրուղին լիարժեք վերահսկվում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից (տեսանյութ)

«Տավուշում Ադրբեջանին հերթական հայկական տարածքների հանձնումից հետո մեր գլխավոր ճանապարհը՝ Հայաստան-Վրաստան մայրուղին լիարժեք վերահսկվում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից։

Նայե՛ք այս կից տեսանյութը, և կտեսնենք, թե որքան ամբողջությամբ է հիմա Ադրբեջանը տիրապետում մեր ամենառազմավարական ճանապարհներից մեկին։

Հուլիսին սպասվող նոր զիջումներից հետո ճանապարհի որոշ հատվածներ արդեն կհայտարարվեն Ադրբեջանի տարածք՝ դրանից բխող էլ ավելի աղետալի հետևանքներով։ Նույն ժամանակ սպասվում է Հայաստան-Իրան ճանապարհի  մի մասի հանձնում թշնամուն «անկալվների» անվան տակ։

Հայաստանի թուրք-ադրբեջանական շրջափակումը շարունակվում է»,- թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

&