Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵՄ որոշ երկրների դեսպանների հետ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրամիության որոշ երկրների դեսպանների։ Նա այդ մասին հայտնել է X սոցիալական ցանցում։

«Կարևոր է շարունակել համատեղ ինտենսիվ ջանքերը ԵՄ-ի հետ, քանի որ մենք գործընկերության նոր ծրագրի շուրջ բանակցություններ ենք սկսում»,–գրել է նա։

Հիշեցնենք` հունիսի 11-ին և 12-ին Երևանում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի հինգերորդ հանդիպումը։