Հայաստանը՝ իտալացի հոգևորականի աչքերով. Կինոյի տանը կցուցադրվի «Հայրենիք միայն կինոյում» ֆիլմը

Այսօր ժամը 19։00-ին, Կինոյի տան էկրանին ցուցադրվելու է հայտնի ստեղծագործողներ՝ գրող Ալեքսանդր Արխանգելսկու և կինոռեժիսոր, վավերագրող Տատյանա Սորոկինայի՝ «Հայրենիք միայն կինոյում» բացառիկ վավերագրական ֆիլմը՝ ֆիլմի հեղինակների մասնակցությամբ։

«Սա, իրոք, եզակի վավերագրական մի ֆիլմ է Հայաստան երկրի մասին։ Երկիր, ուր ամեն ինչից անդին՝ Հայրենիքի զգացողությունն է։ Երկիր, ուր շատ հաճախ դուրս են մնում պատմությունից ու շատ հաճախ վերադառնում են պատմություն։

Ֆիլմի հերոսը՝ իտալացի Ջովանի Գուայտան է, ճանաչված հոգևորական, որ այցելելով Հայաստան, փորձել է իր հայացքով նայել Հայաստան երկրին, նրա մարդկանց, նրա պատմությանը»,- հայտնում են Հայաստանի կինոգործիչների միությունից։