ՌԴ-ն ՀՀ պատգամավորներին կոչ է անում ներկայացնել Բուչայում իբր սպանվածների ցանկը, որը ստացել են Կիևից

ՌԴ-ն հայ խորհրդարանականներին կոչ է անում ներկայացնել Բուչայում իբր սպանվածների ցուցակը, որը նրանց է փոխանցել Կիևը, այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք իսկապես հուսով ենք, որ հայկական պաշտոնական պատվիրակությունը մեզ էլ կտա այնտեղ իբր զոհվածների ցուցակը։ 2 տարի է` չենք կարող հասնել նրան, որ ինչ-որ մեկը, ներառյալ ՄԱԿ-ը, տրամադրի մեզ այն մարդկանց անունները, ովքեր իբր այնտեղ զոհվել են»,- ասել է Զախարովան։