Սիրելի՛ հայրենակիցներ, հաղթանակը շատ մոտ է. «Սրբազան պայքար»

«Սրբազան պայքար»-ը հայտարարել է, որ այսօր շատ կարևոր աշխատանքների օր է։

«Պետք է համալրել մեր շարքերը, ընդլայնել տեղեկատվական ռեսուրսների հնարավորությունները, նոր մարդկանց ներգրավել և պատրաստվել հունիսի 9-ի մեծ հանրահավաքին։

Խնդրում ենք տարածել Շարժման պաշտոնական ալիքները սոցիալական ցանցերի ձեր էջերում, որպեսզի հնարավորինս շատ մարդ կարողանա միանալ մեզ։

Ահա հղումները.

 Սրբազան պայքար 

Ազգային ճակատ

Տավուշը հանուն հայրենիքի

#LiveAra 

Նաև խնդրում ենք տարածել մեծ հանրահավաքի մասին տեղեկատվական պաստառները։ Ինչպես արդեն ասել ենք, հունիսի 9-ին Հանրապետության հրապարակում պետք է կայանա մեր ամենաբազմամարդ հանրահավաքը։

Պաստառները կարող եք ներբեռնել այստեղից։

Սիրելի հայրենակիցներ, հաղթանակը շատ մոտ է։ Միասին մենք կերտելու ենք մեր երազանքների Հոգևոր Հայաստանը։

Օրվա աշխատանքները կամփոփենք երեկոյան՝ ժամը 19։00-ին՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում կայանալիք հավաքին»,- ասվում է հաղորդագրությունում։