Դա ծուղակ է, ի՞նչ սահմանազատում, եթե պայմանագիր չկա. Տարասով. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի զրուցակիցը ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովն է։

Պարոն Տարասով, ինչպե՞ս է Մոսկվան վերաբերվում այս օրերին Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումներին։ 

-Մոսկվան ուշադիր հետևում է հայաստանյան զարգացումներին։ Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը, Հայաստանը ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ է և Մոսկվան անտարբեր չէ ներհայաստանյան զարգացումների նկատմամբ, բայց դա Հայաստանի ներքին գործն է։ Հայ ժողովուրդը ինքը պետք է որոշի, թե ինչպես վարվել ու ինչ գործողություններ չընդունել։ Ժամանակին ժողովուրդը քվեարկել է Փաշինյանի օգտին, հիմա նրա դեմ է հանդես գալիս։

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանի սահմաններին, արդա՞ր է, Դուք որպես փորձագետ ի՞նչ եք կարծում։ 

-Ես չեմ կարող ասել, հասկանո՞ւմ եք, ամեն բան հստակ է սահմանազատման համար նախ խաղաղության համաձայնագիր է հարկավոր։ Ինչպե՞ս կարող ես սահմանազատում իրականացնել, երբ փոխադարձաբար ճանաչման գործընթաց չկա։ Խաղաղության համաձայնագիրն այդ ճանաչումն է, դա պետք է լինի, ապա միայն պետք է ունեցվածքը կիսել։ Բայց, երբ փոխադարձաբար միմյանց չեք ճանաչել, խաղաղությանը համաձայնագիր չկա ու սահմանազատում է իրականացվում, դա նշանակում է ամեն ինչ վերջից սկսել։ Դա ծուղակ է, հասկանո՞ւմ եք, ի՞նչ սահմանազատում` առանց պայմանագրի։ Թե ինչու է Փաշինյանը գնում նման գործողությունների, մենք չենք կարող հասկանալ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: