Ես այլևս Տավուշի թեմում չեմ, բայց շարունակում եմ մնալ արքեպիսկոպոս․ Բագրատ Սրբազան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը կպահպանի իր նվիրապետական աստիճանը, չնայած որ սառեցրել է հոգևոր ծառայությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։

Նա ընդգծեց, որ մարդիկ կարող են շարունակել իրեն դիմել «սրբազան հայր»։

Լրագրողի այն հարցին, թե չի՞ ստացվում, որ նա համատեղում է հոգևոր ծառայությունը և քաղաքականությունը, Սրբազանն ընդգծեց, որ դա քաղաքական չէ, ազգային-ազատագրական է։

«Ես այլևս Տավուշի թեմում չեմ, բայց շարունակում եմ մնալ արքեպիսկոպոս։ Պաշտոնաթող չեմ, կոչումս վերցված չէ։ Կարգալույծ չեմ»,- ասաց սրբազանը։