Հացադուլի մեջ գտնվող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը բռնության է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցների կողմից (տեսանյութ)

Անդրանիկ Հովհաննիսյանն իր տելեգրամյան ալիքում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է օդանավակայանի աշխատակիցների կողմից բռնության ենթարկվել ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ով տևական ժամանակ գտնվում է հացադուլի մեջ։

«Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում Փաշինյանի ռեժիմի ներկայացուցիչները ապօրինաբար արգելել են մուտքը Հայաստան, բռնության է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցների կողմից։

Օդանավակայանից ինձ այս տեսանյութն ուղարկած բաժանորդների խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել քաղաքական տարաձայնությունների ֆոնին։ Օդանավակայանի աշխատակիցները, փորձելով քծնել վախկոտների և դավաճանների ռեժիմին, սկսել են վիրավորել Լեո Նիկոլյանին՝ փորձելով արթնացնել նրա էմոցիաները և կոնֆլիկտ հրահրել՝ հետագայում կալանավորման և Հայաստանից բռնի արտաքսման պատրվակ ստեղծելու համար։ Սակայն Նիկոլյանը չի ենթարկվել սադրանքներին եւ ամեն կերպ փորձել է խուսափել կոնֆլիկտից։ Այնուհետև «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցներից մեկը սկսել է ուժով հրել հացադուլի պատճառով վատառողջ Նիկոլյանին։

Հայաստանի իրավապահ մարմինները և Մարդու իրավունքների գրասենյակը պարտավոր են անհապաղ արձագանքել բռնության միջադեպին», – գրել է Հովհաննիսյանը։