Ռաիսիի և անձնակազմի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացած Էբրահիմ Ռաիսիի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորության արարողությունը տեղի կունենա վաղը՝ մայիսի 21–ին, Իրանի Թավրիզ քաղաքում։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարվել է երկրի հյուսիս-արևմուտքում՝ Արևելյան Ատրպատական նահանգի Ջուղա քաղաքում։ Ռաիսին վերադառնում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից։ Նրանք մասնակցել են Արաս գետի վրա Խուդաֆերին և Գիզ Գալասի ջրատարների բացման արարողությանը։
Ուղղաթիռում եղել են նաև արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմատին, Թավրիզի իմամ Մուհամմադ Ալի ալ-Հաշեմը և մի քանի այլ ուղևորներ։