Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև կրկին ոստիկանական անցակետ է տեղակայվել

Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև գտնվող հատվածում կրկին ոստիկանական անցակետ է տեղակայվել։

@ArmeniaSputnik –ի թղթակիցը հայտնում է, որ ոստիկանները կանգնեցնում են դեպի Տավուշի մարզ ընթացող մեքենաներն ու հարցնում` կոնկրետ ուր են գնում։ Հակառակ ուղղությամբ ընթացող մեքենաներն անարգել անցնում են անցակետը. նրանց հարցեր չեն տալիս։