Կարմիր բերետավորները ձեռնոց են նետել ադրբեջանցի և թուրք ոստիկաններին (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են փաստաբան Աննա Ծառուկյանը, 44-օրյա պատերազմի մասնակից Սարգիս Ներսիսյանը։

Հաղորդման հյուրերի հետ խոսեցինք այս օրերին Երևանում տեղի ունեցող անհնազանդության ակցիաների ժամանակ կարմիր բերետավորների վարքից և անօրինական քայլերից, թե ինչպիսի բռնություն են նրանք կիրառում քաղաքացիներին բերման ենթարկելիս։ Սարգիս Ներսիսյանը, որը երկու անգամ բերման է ենթարկվել, նման վերաբերմունքի է արժանացել և որպես ականատես եթերում պատմեց կարմիր բերետ կրող ոստիկանների անօրինականությունների և վարքի մասին։

Փաստաբան Աննա Ծառուկյանը հորդորեց բերման ենթարկված քաղաքացիներին արձանագրել բոլոր խախտումներն ու կոպիտ վերաբերմունքը, բռնության դրսևորումները և այդ հիմքով հայցեր ներկայացնել դատարան։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում