Բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել. ՆԳՆ

Բողոքի ակցիաների ժամանակ բերման ենթարկված բոլոր 156 քաղաքացիներն ազատ են արձակվել: Այս մասին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Հիշեցենք, որ առավոտյան ժամը 08։00-ից մայրաքաղաքում ծավալվում էր խաղաղ անհնազանդության ակցիաներ, քաղաքացիները շուրջ 20 փողոց էին փակել։

Քաղաքացիները բերման էին ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ ՀՀ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

Ոստիկաններն ուժ կիրառելով բերման են ենթարկել բազմաթիվ քաղաքացիների, որոշ դեպքերում նաև գետնին տապալելով։ Այդ գործողություների ընթացքում վնասել են օպերատորներից մեկի տեսախցիկը, իսկ 24news.am-ի լրագրողը քաշքշոցի ժամանակ կորցրել է գիտակցությունը:

Սրբազանը նախօրեին կայացած հանրահավաքում կոչ արեց առավոտյան ժամը 8-ից անել «տոտալ դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը և ՀՀ զանազան տարածքներ՝ անհամաձայնություն հայտնելով ստին և չարիքին»։