Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածներին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսացրույցից հետո խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և իր շնորհավորանքն է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման հարցում 1991 թ Ալմա Աթայի հռչակագրի հիմքով համաձայնության ձեռքբերման կապակցությամբ՝ ընդգծելով, որ այն հավանության է արժանացել ԱՄՆ-ի կողմից։ Այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը։

Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել աջակցել հարաբերությունների կարգավորմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի առաջմղմանը։

Բլինկենն Ադրբեջանին կրկին հորդորել է հավատարիմ մնալ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային նորմերին և պարտավորություններին, ազատ արձակել Ադրբեջանում անարդարացի որոշումներով ձերբակալվածներին: