Ովքե՞ր նպաստեցին Հայաստանում տելեգրամյան ալիքներով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը

Թմրամիջոցների տելեգրամյան ալիքների միջոցով ապօրինի շրջանառությունը Հայաստանում լայն տարածում է գտել 2018 թ ամռան վերջից, հիմնականում լայն տարածում է ստացել Մեթամֆետամին (կրիստալ) տեսակի թմրանյութերի տարածումը, դրան նպաստել է ՀՀ փաշինյանի կառավարության 707֊Ն որոշումը, ընդունված 28.06.2018թ։

Մասնավորապես, որոշման մեջ բարձրացվել է ապօրինի թմրամիջոցի շրջանառության այն շեմը` չափը(գրամը), որը ենթակա չէ նույնիսկ վարչական տույժի, հետևաբար արտոնյալ վիճակ է ապահովվել դրանց շրջանառությամբ զբաղվողների համար։

Ինչո՞ւ և ո՞ւմ էր պետք այս ամենը

Մասնավորապես պատմության մեջ հայտնի է <<Ափիոնի>> պատերազմ հավաքական անվանումը, երբ Անգլիան չկարողանալով իրեն ենթարկել Չինաստանին, 19֊րդ դարում, սկսեց չինական զորքի շրջանում տարածել ափիոն։

Մասնավորապես 2018թ Հայաստանի թուրքադրբեջանական օկուպացման պայմաններում, ինչպես վերը նշել էի, ստեղծվեցին նպաստավոր պայմաններ <<Մեթամֆետամին>> տեսակի թմրամիջոցների կազմակերպված և ապահով շրջանառության համար։

Նշված թմրամիջոցը շատ արագ առաջացնում է անպտղություն և հոգեկան խնդիրներ, և քանի որ շրջանառությունը կրում է բավականին կազմակերպված բնույթ այն առավել տարածվում է երիտասարդության շրջանում և հետազոտությունները ցույց են տալիս, որ այն ոչ մի դեպքում չի մտնում ԶՈՒ, և այս հանգամանքը պայմանավորված է նրանով, որ նշված թմրանյութը նաև առաջացնում է ագրեսիա, ինչը վտանգ է ներկայացնում մեր թշնամիների համար։

Իսկ վերջին տարիներին բանակում շատ են հայտնաբերվում <<Մարիխունա>> տեսակի թմրամիջոցները, սա բացատրվում է նրանով, որ Մարիխուաննան չի առաջացնում ագրեսիա, ընդհակառակը այն ունի թմրեցնող և վախ առաջացնող հատկություն։

 

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյան