Փաշինյանի և ոսկեպարցիների հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ

Քիչ առաջ ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ոսկեպարցիների հանդիպումը: Այն տևել է մոտ մեկ ժամ:

Նշենք, որ հանդիպումից առաջ գյուղում խիստ անվտանգության միջոցառումներ են իրականացվել: Ինչպես տեղեկացրել էր «Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնը, սահմանափակվել է հանդիպման մասնակիցների մուտքը դահլիճ:

«Մասնավորապես քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, որն արդեն մեկ ամիս է՝ բնակվում է Ոսկեպարում, թույլ չեն տալիս մտնել հանդիպման սրահ։ Ի պատասխան՝ ոսկեպարցիներն ասում են, որ այդ դեպքում իրենք կբոյկոտեն հանդիպումը։

Իրավիճակը շարունակում է լարված մնալ», – նշել են «Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնից՝ ֆեյսբուքյան էջում հրապարակելով տեսանյութ: