Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին խորհրդակցությունների համար

Ֆրանսիան որոշել է հետ կանչել Ադրբեջանում իր դեսպանին խորհրդակցությունների համար՝ կապված վերջին ամիսներին Ադրբեջանի կողմից երկու երկրների հարաբերություններին վնասող միակողմանի գործողությունների շարունակության հետ։ Այս մասին նշվում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հանրապետության Նախագահն (խմբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն) այսօր ընդունել է մեր դեսպանին այս թեմայով։ Նա ափսոսանք է հայտնել Ադրբեջանի գործողությունների համար և ցանկություն հայտնել, որպեսզի ադրբեջանական կողմը պարզաբանի  իր մտադրությունները»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Բացի այս նաև նշվում է, որ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ միաժամանակ հարգելով միջազգային իրավունքը և երկու երկրների տարածքային ամբողջականությունն՝ ընդգծելով․«Այս կարգավորումը օգուտ կբերի ինչպես երկրներին, այնպես էլ ողջ տարածաշրջանին»: