Սամվել Վարդանյանի հանդեպ կտտանքները մեկ բան են ցույց տալիս՝ ռեժիմի անձնակազմը վախենում է հանրությունից․ Ստեփան Դանիելյան

Սամվել Վարդանյանի հանդեպ կտտանքները մեկ բան են ցույց տալիս, ռեժիմի անձնակազմը վախենում են հանրությունից: Եթե նման դեպք է տեղի ունենում այն ժամանակ, երբ պետական մեքենան իրենց անվտանգությունն է ապահովում, ապա ինչեր են կարող կատարվել, երբ կորցնեն իշխանությունն, իսկ ամենամեծ վախն անհայտությունն է ծնում:

Այս ծեծը վախի դրսևորում է, ինչն ավելի է բարդեցնում վիճակը: Երբ հաշվեհարդար են տեսնում ձերբակալվածի հետ, ով արդեն ոստիկանների վերահսկողության տակ է, անհայտ դիմակավորված անձանց կողմից, ապա վաղն, իշխանության փոփոխությունից հետո, իրենց հետ նույնպես կարող է հաշվեհարդար տեսնի տարերային, կամ կազմակերպված ամբոխը:

Դա վատ նախադեպ է, հատկապես ՔՊ-ականների համար: Առաջինն իրենց է ձեռնտու բոլոր հարցերը լուծել օրենքի շրջանակում, գուցե դա նախադեպ դառնա արդեն իրենց համար՝ ապագայում:

 

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից