Էրեբունի վարչական շրջանում միջին ճնշման գազատար է վնասվել

Ապրիլի 16-ին ժամը 09:00-ից դադարեցվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոն փողոցի գազասպառողների գազամատակարարումը, այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիայից»։

«Այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման գազատար։ Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի»,- ասված է հաղորդագրությունում։