ԱՊՀ երկրների ԱԳՆ-ների խորհրդի նիստը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ

Մինսկում ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ մարտի 22-ին մերձմոսկովյան «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

Հայաստանից պաշտոնական հանդիպմանը մասնակցում է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտարարել էր, որ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցելու նիստին։